Home  >  Կենսագրություններ

Արմինե Գրիգորյան , դաշնամուր
Armine Grigoryan  
 Արմինե Գրիգորյանն ավարտել է Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցը, ապա Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝ պրոֆեսորներ Գեորգի և Սերգեյ Սարաջյանների ղեկավարությամբ:  Համերգային շրջագայություններով, որպես մենակատար, հանդես է եկել Ռուսաստանում, Իտալիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ), Գերմանիայում, Լիտվայում, Լիբանանում, Կիպրոսում, ԱՄՆ - ում:

 Արմինե Գիրգորյանը “Roma 2003” դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիր է, ինչպես նաև արժանացել է Հռոմի Դեպուտատների պալատի հատուկ մրցանակի և շքանշանի:   Նա համագործակցել է բազմաթիվ ճանաչված երաժիշտների հետ՝ ներկայանալով ամենատարբեր ծրագրերով՝ ներառյալ Բեթհովենի 10 սոնատները ջութակի և դաշնամուրի համար: Որպես կամերային անսամբլիստ՝ տարբեր միջազգային մրցույթների հատուկ մրցանակների դափնեկիր է: Թողարկել է մի քանի ձայնասկավառակներ՝ այդ թվում «Արամ Խաչատրյան. անհայտ էջեր» սկավառակը:

 2005թ. - ին  Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Նվագակցության արվեստի  փառատոն: Որպես ժյուրիի անդամ նա հանդես է եկել մի շարք միջազգային և հանրապետական մրցույթներում: 2012թ. -ից Հայաստանի Դաշնակահար - ուսուցիչների ասոցիացիայի պատվավոր նախագահն է: 2013 թ. - ին Լեհաստանի մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է շքանշանով:

 Արմինե Գրիգորյանը Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է և 2004 թ. –ից ղեկավարում է Արամ Խաչատրյանի տուն - թանգարանը:

 

Կարեն Շահգալդյան,  ջութակ
Karen Shahgaldyan

 Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան /պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարան/ և ասպիրանտուրան` պրոֆեսոր Մայա Գլեզարովայի ղեկավարությամբ: Մասնակցել է Յ.Մենուհինի, Վ.Սպիվակովի, Գ.Ժիսլինի վարպետության դասերն: 1998-2002 թթ-ին Կարենը հանդես է եկել Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած “Մոսկվայի Վիրտուոզներ” անվանի նվագախմբի կազմում: 2003-2004 և 2004-2005 համերգաշրջաններում որպես մենակատար հանդես է եկել տարբեր նվագախմբերի հետ` նվագելով Ստրադիվարիուսի ջութակի վրա, որ տրամադրել էր նրան Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը: Կարեն Շահգալդյանը Պաբլո Սարասատեի անվան միջազգային մրցույթի /Իսպանիա/ դափնեկիր է: Նա Դավիդ Օյստրախ, Յուրի Յանկելեվիչ Հիմնադրամների, ինչպես նաև Մստիսլավ Ռոստրոպօվիչ Միջազգային հիմնադրամի թոշակառու էր:
Կարենը հյուրախաղերով հանդես է եկել Միացյալ Նահանգներում, Շվեդիայում, Հարավային Կորեայում, Հայաստանում և Ռուսաստանում:

www.shakh-music.com

 

 

 

 

Կարեն Քոչարյան,  թավջութակ

Karen Kocharyan

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոցը /պրոֆեսոր Ալ.Չաուշյանի դասարան/ և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան /պրոֆեսոր Գ.Թալալյանի դասարան/: Կարեն Քոչարյանը “Armenian Chamber Players” կամերային նվագախմբի հիմնադիր անդամներից է և առաջին մենակատար թավջութակահարն է, Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի երկրորդ կոնցերտմայստերը և Խաչատրյանի անվան եռյակի հիմնադիրներից մեկը: Նա շրջագայել է Եվրոպայում “Armenian Chamber Players” կամերային նվագախմբի և Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, հանդես գալով նաև որպես մենակատար: 2005 թ-ին Կարեն Քոչարյանը Ալեկսանդր Իվաշկինի /Մեծ Բրիտանիա/ և Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի, 2006 թ-ին Էդուարդ Թոփչյանի և Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես է եկել որպես մենակատար:

3 Zarubyan str., Yerevan
Armenia 0009
tel.: + 7 916 687 43 42
+ 374 91 78 75 61
info@khachaturiantrio.com